Գլխավոր էջ | Ադրբեջան | Բաքուն ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման համար կառուցողական բանակցությունների կոչ է արել Երևանին

Բաքուն ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման համար կառուցողական բանակցությունների կոչ է արել Երևանին

By
Բաքուն ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման համար կառուցողական բանակցությունների կոչ է արել Երևանին

Բաքուն Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար կառուցողական բանակցությունների կոչ է արել Երևանին: Այդ մասին, ինչպես հայտնում է minval.az-ը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Մայիսի 12-ին Ղարաբաղյան հակամարտության՝ ՌԴ միջնորդությամբ ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանը պետք է հրաժարվի սեփական բնակչությանը և միջազգային հանրությանը ստելու փորձերից,հետևի իր միջազգային պարտավորություններին և կառուցողական մասնակցություն ունենա բանակցային գործընթացին՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար»:

«Հրադադարը ենթադրում է ոչ միայն կրակի դադարեցում, այլև հակամարտության գոտուց զինուժի դուրսբերում, ինչպես նաև տեղահանված անձանց վերադարձին խոչընդոտող գործողություններից հրաժարում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունն ընդգծել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման, տեղահանված անձանց վերադարձի անհրաժեշտությունը», ինչն էլ «հիմք կդառնա Ադրբեջանի ու Հայաստանի միջև նորմալ բարիդրացիական հարաբերությունների վերականգնման և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ապահովման համար»:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0