Գլխավոր էջ | Ադրբեջան | Հայաստանը ԼՂ հարցով բանակցություններում կառուցողական մասնակցություն պետք է ունենա․ Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը ԼՂ հարցով բանակցություններում կառուցողական մասնակցություն պետք է ունենա․ Ադրբեջանի ԱԳՆ

By
Հայաստանը ԼՂ հարցով բանակցություններում կառուցողական մասնակցություն պետք է ունենա․ Ադրբեջանի ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման համար Հայաստանը բանակցություններում պետք է կառուցողական մասնակցություն ցուցաբերի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայկական կողմին Ադրբեջանի կոչում ասվում է, որ Հայաստանը պետք է կառուցողական մասնակցություն ցուցաբերի բանակցություններին՝ հետևելով միջազգային պարտավորություններին։

«Հրադադարի ռեժիմը ենթադրում է նաև հակամարտության գոտուց ռազմական ուժի դուրսբերումն ու բռնազավթումն ամրապնդող, ինչպես նաև հարկադրված տեղահանվածների վերադարձին խոչընդոտող գործողություններից հրաժարում»,-ասվում է հայտարարությունում։

Իսկ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար առանցքային նախապայման է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0