Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանցիները Twitter-ին մեղադրել են հայերին աջակցելու համար

Ադրբեջանցիները Twitter-ին մեղադրել են հայերին աջակցելու համար

By
Ադրբեջանցիները Twitter-ին մեղադրել են հայերին աջակցելու համար

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասակարական կազմակերպությունը հայտնել է Twitter սոցկայքում իր էջի արգելափակման մասին, հաղորդում է Trend գործակալությունը: Համաձայն ընկերության կողմից տարածած տեղեկությունների՝ էջը Twitter-ի ղեկավարության կողմից արգելափակվել է «հայերի բազմաթիվ բողոքների» հետևանքով: «Եթե Twitter-ն ընդունում է հայերի բողոքները՝ աչք փակելով իրավունքների և մեր հայրենակիցների ազատության ոտնահարման վրա, ապա դա ժամանակակից աշխարհում երկակի չափանիշների դրսևորում է և միայն ափսոսանք է հարուցում»: Կազմակերպության ներկայացուցիչները կոչ են արել բոլոր ադրբեջանցիներին «հանուն թվիթերյան էջի վերականգնման» աջակցել և համերաշխություն ցուցաբերել իրենց:  

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0