Գլխավոր էջ | Ադրբեջան | Եթե Հայաստանն ԱԽ նիստն անցկացնում է Ստեփանակերտում, այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել ԼՂ հայերին. Ադրբեջանի ԱԳՆ

Եթե Հայաստանն ԱԽ նիստն անցկացնում է Ստեփանակերտում, այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել ԼՂ հայերին. Ադրբեջանի ԱԳՆ

By
Եթե Հայաստանն ԱԽ նիստն անցկացնում է Ստեփանակերտում, այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել ԼՂ հայերին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ փորձելով այն կապել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի մասնակցության հարցի հետ:

«Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին»,- ասել է Աբդուլաևան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի այցն Արցախ և մասնակցությունը համատեղ նիստին:

«Կարող եմ ասել, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայք»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ հավելել է ԱԳՆ խոսնակը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0