Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ փորձելով շրջանցել ԼՂ կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցը

Ադրբեջանը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ փորձելով շրջանցել ԼՂ կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցը

By
Ադրբեջանը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ փորձելով շրջանցել ԼՂ կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը ԼՂ հիմնախնդրի տևական կարգավորման մասին՝ շեշտը դնելով իրենց շահերից բխող կետերի վրա:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան շեշտել է, որ իրենք ողջունում են բանակցային գործընթացի գործող ձևաչափն անփոփոխ թողնելու մասին կոչերը: Բացի այդ, ադրբեջանական կողմը փորձում է շրջանցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցը՝ առաջ քաշելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հարցը:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, դա չի կարող քննարկման առարկա լինել՝ ի վնաս Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի տարածաշրջանի երկու՝ ադրբեջանական և հայկական համայնքների կողմից: Ինչպես հայտնի է, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չպետք է խախտի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է ԱԳՆ խոսնակը:

Ընդգծելով համանախագահների հայտարարության մեջ մատնանշվող անհրաժեշտ քայլերին առնչվող մասը՝ ԱԳՆ խոսնակը որպես «առաջնային քայլ նշել է ԼՂ հարակից շրջանների «ազատագրումը»»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման  վերաբերյալ՝ ողջունելով հանդիպելու պատրաստակամությունը և ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0