Գլխավոր էջ | Ադրբեջան | Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին՝ Հորադիզի մոտ․ ադրբեջանցի սահմանապահ է սպանվել

Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին՝ Հորադիզի մոտ․ ադրբեջանցի սահմանապահ է սպանվել

By
Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին՝ Հորադիզի մոտ․ ադրբեջանցի սահմանապահ է սպանվել

Իրան-Ադրբեջան սահմանին, Արցախի Հորադիզի հարևանությամբ, վաղ առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Իրանից զինված խումբը փորձել է մտնել Ադրբեջան, ինչը նկատելով՝ ադրբեջանական կողմը կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական կողմը։

Զինված խմբի անդամները պատասխանել են ադրբեջանցի սահմանապահների կրակոցներին։ Փոխհրաձգության ընթացքում ադրբեջանցի երկու սահմանապահ վիրավորվել է. մեկը՝ սրտի շրջանում, մյուսը՝ ձեռքի։ Առաջինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Երկրորդը ողջ է մնացել ու մեդալ է ստացել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավարի կողմից։

 

Իրանից Ադրբեջան անցնելու փորձ կատարած զինված խմբի անդամներին հաջողվել է խուսափել ձերբակալությունից. նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0