Գլխավոր էջ | Ադրբեջան | Իսրայելի ՊՆ-ն Aeronautics ընկերությանը թույլատրել է հարվածային անօդաչուներ վաճառել Ադրբեջանին

Իսրայելի ՊՆ-ն Aeronautics ընկերությանը թույլատրել է հարվածային անօդաչուներ վաճառել Ադրբեջանին

By
Իսրայելի ՊՆ-ն Aeronautics ընկերությանը թույլատրել է հարվածային անօդաչուներ վաճառել Ադրբեջանին

Իսրայելի պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող Aeronautics ընկերությանը թույլատրել է շարունակել ԱԹՍ-ների վաճառքն Ադրբեջանին: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

2017թ. օգոստոսին իսրայելական թերթերից մեկը տեղեկատվություն տարածեց, որ Aeronautics ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն Ադրբեջանի պահանջով իրենց արտադրած ԱԹՍ-ներն այդ երկրին վաճառելուց առաջ փորձարկել են հայկական դիրքերի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն էր սկսել, իսկ անցած շաբաթ տեղեկատվություն տարածվեց, որ պաշտպանության նախարարությունը կասեցրել է ընկերության ղեկավարների արտահանման թույլտվությունները:

Aeronautics-ը հայտարարել է, որ ընկերության երեք բարձրաստիճան ներկայացուցիչների՝ գլխավոր տնօրեն Ամոս Մաթանի, գլխավոր տնօրենի տեղակալ Մեիր Ռիզմովիչի և ևս մեկ աշխատակցի արտահանման թույլտվությունները կասեցված են ապրիլից սկսած:

Ընկերությունն այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է ընկերության երեք բարձրաստիճան ներկայացուցիչների արտահանման թույլտվությունները կասեցնելու որոշման մասին:

Aeronautics-ը փետրվարի 4-ին Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ «իր «Օրբիտեր 1K Կամիկաձե» անօդաչու թռչող սարքը կենտրոնական A գնորդին վաճառելու արգելքը հանվել է»: «Պաշտպանության նախարարությունն ընկերությանը հայտնել է, որ արտահանման թույլտվությունը կասեցնելու որոշումը չեղարկվել է: Ընկերությունը կարող է շարունակել անօդաչու թռչող սարքերի հնարավորինս շուտ մատակարարումը վերը նշված գնորդին»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Aeronautics ընկերությունը նաև հաստատել է, որ ընկերության գլխավոր տնօրենի, փոխտնօրենի և ևս մեկ բարձրաստիճան ներկայացուցչի արտահանման թույլտվությունները կասեցված են՝ սկսած ապրիլի 3-ից: «Ժամանակավոր կասեցումը կգործի մինչև աշխատակիցներին մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու որոշման ընդունումը: Երբ այդ որոշումը կայացվի, ժամանակավոր կասեցման որոշումը կվերանայվի»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն էր սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ: Ադրբեջանը պահանջել է ընկերությունից գնվելիք Orbiter 1K անօդաչու թռչող սարքերը փորձարկել հայկական դիրքերի ուղղությամբ: Aeronautics Defense Systems ընկերությունն, այնուամենայնիվ, կտրականապես հերքում էր, թե իր աշխատակիցները երբևէ նման փորձարկում են արել: Ընկերությունից շեշտել էին, որ իրենք երբեք «անօդաչու սարքերի փորձարկումներ չեն իրականացնում կենդանի թիրախների վրա, ինչն այդպես է նաև այս դեպքի համար: Իսրայելական «Մաարիվ»-ի թերթը, սակայն, փոխանցում էր, որ ադրբեջանական կողմից սպառնալիքներից հետո ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներից ոմանք անձամբ են փորձարկել սարքերը, որոնք, սակայն, չեն հարվածել թիրախին և ընկել են հայկական դիրքերից շուրջ 100 մետր հեռավորության վրա: Ընկերության կայքում նշվում է, որ Orbiter 1K-ն կարող է տեղափոխել 1-2 կիլոգրամանոց պայթուցիկներ:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0