Գլխավոր էջ | Ադրբեջան | Եվրոպայում ձերբակալվել են ադրբեջանական անձնագրերով PKK-ականներ

Եվրոպայում ձերբակալվել են ադրբեջանական անձնագրերով PKK-ականներ

By
Եվրոպայում ձերբակալվել են ադրբեջանական անձնագրերով PKK-ականներ

Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր, «Ազերբայջան սաաթի» («Ադրբեջանի ժամ») հաղորդաշարի հեղինակ Գանիմաթ Զահիդովը Facebook-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի անձնագրային գլխավոր բաժանմունքում 10 աշխատակից է հեռացվել աշխատանքից այլ երկրների քաղաքացիներին Ադրբեջանի անձնագրեր վաճառելու պատճառով: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։

 

Ուշագրավ է, որ  Զահիդովի հավաստմամբ՝ Ադրբեջանի անձնագիր ստացած օտարերկրացիների թվում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մեծ թվով անդամներ, որոնց մի մասը՝ Իրաքից:

Ըստ նույն տեղեկության՝ նշված «քաղաքացիները» նախ պահվել են Բաքվի «Ռամադա» հյուրանոցում, այնուհետև՝ ուղարկվել եվրոպական երկրներ: Տեղեկությունը բացահայտվել է հենց Եվրոպայում, որտեղ պարզել են, որ նշված մարդկանց անձնագրերը կեղծ են:

Ի դեպ, «Ռամադա» հյուրանոցը պատկանում է Ադրբեջանի նախագահի թիկնազորի պետ Բեյլար Էյյուբովին: Զահիդովը նշում է, որ նախկինում Ադրբեջանում PKK-ի անդամներին անձնագրեր տրամադրելու գործը վերահսկում էր Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը, իսկ նախարարության կազմալուծվելուց հետո գործը ստանձնել է Բ. Էյյուբովը՝ անմիջապես Իլհամ Ալիևի հանձնարարությամբ:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0