Գլխավոր էջ | Ադրբեջան | Կալանավորված ադրբեջանցի լրագրողը արդարադատության նախարարին կոչ է արել բանտային կերակուր ճաշակել

Կալանավորված ադրբեջանցի լրագրողը արդարադատության նախարարին կոչ է արել բանտային կերակուր ճաշակել

By
Կալանավորված ադրբեջանցի լրագրողը արդարադատության նախարարին կոչ է արել բանտային կերակուր ճաշակել

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին արդարադատության նախարար Ֆիկրետ Մամեդովին կոչ է արել այցելել համար 16 գաղութ եւ տեղում ծանոթանալ սննդի որակի հետ, որը տալիս են կալանավորներին:

Contact.az-ը հաղորդում է, որ հունվարի 30-ին լրագրողը զանգել է իր կնոջը՝ Լեյլա Մուստաֆաեւային, որը Գերմանիա է տեղափոխվել որպես  քաղվտարանդի եւ խնդրել է նրան լրատվամիջոցներում տարածել նախարարին ուղղված նրա դիմումը: Այն կապված է սննդի ցածր որակի հետ, որը գաղութում տալիս են բանտարկյալներին:

«Պաշտպանության նախարարը ժամանակ առ ժամանակ ճաշում է զինվորների հետ: Թող  Արդարադատության նախարար Ֆիկրետ Մամեդովն էլ գա գաղութ, ճաշակի այն սնունդը, որը տալիս են բատարկյալներին, ծանոթանա կալանավորների վիճակին», - Մուստաֆաեւան մեջբերել է իր ամուսնուն:

Նրա խոսքով՝ լրագրողը ստիպված է լրատվամիջոցներով դիմել նախարարին, քանի որ Մամեդովին ուղղված  նրա նամակները ՔԿՀ-ի ղեկավարությունը հրաժարվում է Արդարադատության նախարարին ուղարկել:

Աֆղան Մուխթարլին առեւանգվել էր Թբիլիսիում, 2017 թվականի մայիսին եւ գաղտնի կերպով ուղարկվել Ադրբեջան, որտեղ նրան կալանավորել էին մաքսանենգության, սահմանը ապօրինի հատելու եւ սահմանապահին մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքով: 2018 թվականի հունվարին Մուխթարլին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրան «խղճի բանտարկյալ» է ճանաչել:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0