Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանում ձերբկալվել է գյուլենական «Zaman» թերթի հրատարակչատան նախկին տնօրենը

Ադրբեջանում ձերբկալվել է գյուլենական «Zaman» թերթի հրատարակչատան նախկին տնօրենը

By
Ադրբեջանում ձերբկալվել է գյուլենական «Zaman» թերթի հրատարակչատան նախկին տնօրենը

Ադրբեջանում ձերբակալվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ-գյուլենական համայնք) բարձրաստիճան ղեկավար: Աղբյուրի փոխանցմամբ` վերջինս  եղել է Ադրբեջանում գտնվող  թուրքական «Zaman» թերթի  հրատարակչատան տնօրենը:

 

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացված հետաքննության շրջանակում ձերբակալման որոշում  է կայացվել հրատարակչատան տնօրենի նկատմամբ:

Թուրքիայի «Ազգային հետախուզական կազմակերպությունը» (MIT) բացահայտելով վերջինիս գտնվելու վայրը, տեղեկություն է տրամադրել ադրբեջանական անվտանգության ուժերին, ինչից հետո կասկածյալը ձերբակալվել և հանձնվել է Թուրքիային:

Այժմ Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից կատարվում է ծառայողական քննություն:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 15-ին թուրքական զինված ուժերի մի խումբ զինվորականներ եւ սպաներ փորձեցին հեղաշրջում կատարել: Հիմնական առճակատումը տեղի ունեցավ Ստամբուլում եւ Անկարայում, մահացավ 250 մարդ, ավելի քան 2 հազար մարդ էլ վիրավորեց:

Տեղի ունեցածի  մեջ  Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից ապրում է ԱՄՆ-ում: Գյուլենի տասնամյակների ընթացքում ձևավորած կրոնական շարժումը հենց նրա անունով անվանվում էր Գյուլենական շարժում կամ Գյուլենական համայնք: Հեղաշրջման փորձից հետո թուրքական իրավապահ մարմինները ձերբակալեցին շարժման հազարավոր հետևորդների, որոնք աշխատում էին տարբեր պետական գերատեսչություներում:

Աղբյուր`    Ahaber

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0