Գլխավոր էջ | Ադրբեջան | Ազգի դավաճանը․ Ինչու «Ղարաբաղի» ֆուտբոլիստը հայ երիտասարդի ձեռքից չի խլել Արցախի դրոշը

Ազգի դավաճանը․ Ինչու «Ղարաբաղի» ֆուտբոլիստը հայ երիտասարդի ձեռքից չի խլել Արցախի դրոշը

By
Ազգի դավաճանը․ Ինչու «Ղարաբաղի» ֆուտբոլիստը հայ երիտասարդի ձեռքից չի խլել Արցախի դրոշը

Աղդամի «Ղարաբաղի» կիսապաշտպան Արազ Աբդուլաևը դարձել է ադրբեջանցիների աչքի փուշը: Սոցիալական ցանցերում Աբդուլաևի հասցեին վիրավորանքների և հայհոյանքների տարափ է տեղում այն բանի համար, որ նա Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի «Արսենալի» հետ հանդիպման ժամանակ խաղադաշտ ներխուժած հայ երկրպագուի ձեռքից չի խլել Արցախի դրոշը:

Հայ երիտասարդը վազել էր Աբդուլաևի կողքով, սակայն ադրբեջանցի ֆուտբոլիստը որևէ կերպ չէր արձագանքել տեղի ունեցածին, մինչ դեռ «Ղարաբաղի» ավագ Ռաշադ Սադիխովը հարձակման փորձ էր արել ակցիա իրականացնող մեր հայրենակցի վրա:

Աբդուլաևին արդեն իսկ անվանում են ազգի դավաճան:

Իրավիճակը մեղմացնելու նպատակով ադրբեջանցի մեկ այլ ֆուտբոլիստ «Կեշլյայի» ներկայացուցիչ Թարլան Գուլիևը հայտարարել է, որ Աբդուլաևը որևէ գործողություն չի կատարել քանզի չի ճանաչել Արցախի դրոշը:

«Ես ու Արազը մակության ընկերներ ենք: Նա մեծ հայրենասեր է և եթե իմանար, որ երիտասարդի ձեռքին Արցախի դրոշն է, ապա ինչպես Սադիխովը կփորձեր խլել նրան ձեռքից այն և ոտնատակ կաներ»,- Azerisport-ին տված հարցազրույցում նշել է Գուլիևը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0