Գլխավոր էջ | Ադրբեջան | Դատարանը վճռել է 26 000 դոլար գանձել ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմայիլովայից

Դատարանը վճռել է 26 000 դոլար գանձել ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմայիլովայից

By
Դատարանը վճռել է 26 000 դոլար գանձել ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմայիլովայից

Դատարանն ադրբեջանցի լրագրողուհի Հադիջա Իսմայիլովային, որն զբաղվել է կոռուպցիոն թեմաների հետաքննությամբ, պարտավորեցրել է որոշակի գումար վճարել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում աշխատելիս հարկերից խուսափելու համար:

Ինչպես հաղորդում է BBC-ն, դեկտեմբերի սկզբին՝ նախքան դատավճռի կայացումը, նրա հաշիվներն արդեն սառեցվել էին հարկերի նախարարության պահանջով: Այդ պատճառով Իսմայիլովան չի կարողանում ստանալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված փոխհատուցումն անհիմն հետապնդումների համար:

Բաքվի վարչատնտեսական դատարանը դեկտեմբերի 21-ին որոշում է կայացրել, որ Իսմայիլովան հարկերի նախարարությանը պետք է 45 000 մանաթ (ավելի քան 26 000 դոլար) վճարի՝ Բաքվում 2008-2010 թվականներին «Ազատություն» ռադիոկայանում աշխատելիս հարկերից խուսափելու մասին հայցով: Հայցը ներկայացվել էր 2017-ին:

Իսմայիլովան հերքում է իրեն ուղղված մեղադրանքները: Նրա խոսքով՝ նա չի զբաղվել կազմակերպության ֆինանսական հարցերով: «Եթե հանցագործություններ կատարված էլ լինեն (բայց չեն եղել), ապա դրանց շահառուն կլինեի ոչ թե ես, այլ «Ազատություն» ռադիոկայանը»,- ասել է Իսմայիլովան՝ նշելով, որ բողոքարկելու է այդ որոշումը վերաքննիչ դատարանում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0