Գլխավոր էջ | Ադրբեջան | The Guardian․ Ալիևի դուստրերը կասկածվում են Բրիտանիայում փողերի լվացման մեջ

The Guardian․ Ալիևի դուստրերը կասկածվում են Բրիտանիայում փողերի լվացման մեջ

By
The Guardian․ Ալիևի դուստրերը կասկածվում են Բրիտանիայում փողերի լվացման մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը ներգրավված են եղել գործունեության մեջ, որը փողերի լվացման մեծ ռիսկեր է պարունակել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Լեյլա և Արզու Ալիևաները համաձայնել են Լոնդոնում գնել 60մլն ֆունտ ստեռլինգ (75մլն դոլար) արժեցող էլիտար սեփականություն՝ օգտվելով գաղտնի օֆշորային ընկերություն։

Ըստ Guardian-ի, Ալիևի դուստրերը ցանկացել են ձեռք բերել Լոնդոնի Նայթսբրիջ արվարձանում գտնվող 2 բնակարանները՝ 59,5մլն ֆունտ ստեռլինգով՝ այն 1 բնակարանի վերածելու նպատակով, որը գտնվում էր Բուքինգհեմյան պալատի մոտակայքում։ Գործարքը  2015թ-ին նախատեսում էր համալրել Իլհամ Ալիևի՝ Բրիտանիայում ունեցած բազմամիլիոն սեփականությունների շարքը։

Գնումը նախաձեռնել է Լեյլա Ալիևան այն ժամանակ, երբ նա բաժանվում էր ամուսնուց՝ ադրբեջանցի գործարար ու փոփ-աստղ Էմին Ագալարովից։ Բնակարանների ձեռբերման համար նախատեսվում էր օգտագործել օֆշորային ընկերությունը, որը բրիտանական Child & Child ընկերության իրավաբան Խալիդ Շարիֆը գնել էր պանամական Mossack Fonseca ընկերությունից։

Այս մանրամասները հայտնվել են Բրիտանիայի կարգապահական տրիբունալում,  որտեղ Խալիդը խոստովանել է, որ չի կատարել  փողերի լվացման ստուգում և խախտել է մասնագիտական վարքագծի կանոնները։ Տրիբունալը նրան տուգանել է ընդհանուր 85 հազար ֆունտ ստեռլինգով։

Նշվում է, որ իրավաբանը Բրիտանիայում առաջին պրոֆեսիոնալն է, որը պատժվում է 2016թ-ի ապրիլին Guardian-ի և այլ ԶԼՄ-ների կողմից Պանամական թղթերի հրապարակումից հետո։

Գործով նշվում է, որ պայմանագրերի փոխանակումից հետո Ալիևա քույրերը սկսել են վճարումներ կատարել՝ փոխանցելով ավելի քան 10մլն ֆունտ ստեռլիգ։ Սակայն գործարքը չեղարկվել է 2016թ-ին, երբ Պանամական թղթերով Ալիևների ընտանիքը կասկածվում էր մեծ մասշտաբներով փողերի լվացման մեջ։

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0