Գլխավոր էջ | Ադրբեջան | Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում. Մամեդյարով

Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում. Մամեդյարով

By
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում. Մամեդյարով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով իր ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում կայացած վերջին հանդիպումը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Հայտնի է, որ այդ մասին Մամեդյարովը խոսել է Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ:

«Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանն առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը մեզ չէր հաջողվում երկար ժամանակ: Մենք փնտրելու ենք հակամարտության լուծման ուղիներ, Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Մամեդյարովը՝ նշելով, որ գալիք ամիս ևս մեկ հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարարի հետ:

Ադրբեջանի արտգործնախարարը նաև շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը 2019 թվականին նույնպես շարունակելու է մնալ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրն ու նպատակը:

«Հիմնական նպատակն է հասնել շոշափելի արդյունքների, դա, կարծում եմ, ոչ միայն իմ, այլև յուրաքանչյուր ադրբեջանցու երազանքն է»,- ասել է Մամեդյարովը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0