Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանական բանակն ունակ է ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք. Իլհամ Ալիև

Ադրբեջանական բանակն ունակ է ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք. Իլհամ Ալիև

By
Ադրբեջանական բանակն ունակ է ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք. Իլհամ Ալիև

Ադրբեջանական բանակի տիրապետության տակ գտնվող զենքերն ու զինվորական տեխնիկան ունակ են վերացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք ու օբյեկտներ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այսօր առկա տեխնիկան և սպառազինումը մեզ թույլ են տալիս բարձր ճշտությամբ և մեծ կործանարար ուժով ոչնչացնել ցանկացած ռազմական թիրախ», - Ալիևին մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»: Նրա խոսքով՝ «Ադրբեջանի հզոր ռազմական ներուժը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հիմնական գործոնն է»: Ալիևն ընդգծել է Ադրբեջանի ԶՈւ բարձրացող մարտունակությունը: «Մեր բանակն այսօր ունակ է լուծել ցանկացած խնդիր, ինչի մասին վկայում են վերջին տարիների իրադարձությունները: Կարող եմ ասել, որ բանակի հաջող արշավի արդյունքում մեր լիակատար վերահսկողության տակ է անցել 11 000 հեկտար տարածություն Նախիջևանի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին»,- շեշտել է Ալիևը: Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժի այդ գործողությունները թույլ են տվել վերահսկողություն հաստատել ռազմավարական նշանակության բարձունքներում:  

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0