Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ բողոք է հայտնել Ռուսաստանին՝ կապված «Լազարյան ակումբում» արված հայտարարությունների հետ

Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ բողոք է հայտնել Ռուսաստանին՝ կապված «Լազարյան ակումբում» արված հայտարարությունների հետ

By
Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ բողոք է հայտնել Ռուսաստանին՝ կապված «Լազարյան ակումբում» արված հայտարարությունների հետ

Պաշտոնական Բաքուն Մոսկվայում իր դեսպանության միջոցով ՌԴ ԱԳՆ-ին իր մտահոգությունն է հայտնել՝ կապված հայ-ռուսական «Լազարյան ակումբի» առաջին նիստի ժամանակ ռուս պաշտոնական անձանց հայտարարությունների հետ:

Ինչպես տեղեկացնում է Minval.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ հանրային դիվանագիտության նոր ձևաչափ հանդիսացող «Լազարյան ակումբի» կազմակերպիչներից և նախաձեռնողներից մեկը ՌԴ Պետդումայի Եվրասիական ինտեգրման, ԱՊՀ-ի հետ առչվող հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն է: Ընդգծվում է, որ նիստին ներկա են եղել նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, ինչն էլ բողոքի պատճառ է հանդիսացել:

«Անօրինական ռեժիմի ներկայացուցիչներին հրավիրելը, ինչպես նաև Զատուլինի և մյուս ներկաների հայտարարությունները, որոնք ակնհայտ հարձակումներ են պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ, նպատակ ունեն վնաս հասցնել Բաքվի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի համագործակցությանը», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0