Գլխավոր էջ | Ադրբեջան | ExxonMobil-ը հեռանում է Ադրբեջանից

ExxonMobil-ը հեռանում է Ադրբեջանից

By
ExxonMobil-ը հեռանում է Ադրբեջանից

Ամերիկյան ExxonMobil նավթային ընկերությունը մտադիր է 2 մլրդ դոլարով վաճառել (6.8 տոկոս) Ադրբեջանի ամենախոշոր «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» (ԱՉԳ) նավթային հանքահորի իր մասնաբաժինը: Exxon-ը ցանկանում է կենտրոնանալ ԱՄՆ-ի թերթաքարի հանքերի մշակման ուղղությամբ, ինչպես նաև վերջերս Հավայիում բացահայտված հանքահորերի շուրջ, հաղորդում են ԶԼՄ-ները:

Ընկերությունում այս լուրերն արդեն «բամբասանք և շահարկումներ» են անվանել:

ԱՉԳ հանքահորը գտնվում է Կասպից ծովում: Դրանում շուրջ 1 մլրդ տոննա նավթ և 0.5 մլրդ խորանարդ մետր գազ կա:

Բացի Exxon-ից, հանքահորի մշակման նախագծի գլխավոր բաժնետերերն են բրիտանական British Petroleum-ը (30.4 տոկոս), ադրբեջանական պետական Socar-ը (25 տոկոս), ամերիկյան Chevron-ը (9.6 տոկոս), ճապոնական Inpex-ը (9.3տոկոս) և նորվեգական  Equinor-ը (7.3 տոկոս):

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0