Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանում ռուս գիտնական է կորել. «Գազետա»

Ադրբեջանում ռուս գիտնական է կորել. «Գազետա»

By
Ադրբեջանում ռուս գիտնական է կորել. «Գազետա»

Ադրբեջանում կորել է ՌԴ քաղաքացի, ՌԴ գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը։ Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ նրա ծանոթներին ու ինստիտուտում աղբյուրներին հղումով։

Առկա տեղեկությունների համաձայն՝ Չուլկովը Գյանջա է մեկնել հունվարի 3-ին և մնացել քաղաքի մասնավոր իջևանատներից մեկում։

Իջևանատան տիրոջ խոսքով՝ հունվարի 5-ին հյուրը գնացել է Գյոյգյոլ լիճը տեսնելու։ Տանտերը խորհուրդ է տվել Չուլկովին գնալ տաքսիով, սակայն նա նախընտրել է ոտքով գնալ ու չի վերադարձել։ Լճի ճանապարհին զորամաս կա, որտեղ էլ հավանաբար մտել է երիտասարդը։ Որոշ ժամանակ անց նրա համար են այցելել անվտանգության ծառայության աշխատակիցները, խուզարկել տունը, վերցրել նրա իրերը։

Հունվարի 9-ին զինվորականները հայտնել են իջևանատան տիրոջը, որ ազատ են արձակել նրան, սակայն երիտասարդ գիտնականն այդպես էլ համար չի վերադարձել, համացանց չի մտել, հեռախոսազանգերին չի պատասխանել։

Նա պետք է Ադրբեջանից մեկներ հունվարի 10-ին, սակայն ավիաընկերությունից հայտնել են, որ նա ինքնաթիռ չի նստել։  Այժմ Չուլկովին որոնում են նրա գործընկերներն ու հարազատները։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0