Գլխավոր էջ | Ադրբեջան | Իլհամ Ալիեւը, հակառակ պետքարտուղարության հայտարարության, շարունակում է Ադրբեջանն անվտանգ երկրների ցանկում դասել

Իլհամ Ալիեւը, հակառակ պետքարտուղարության հայտարարության, շարունակում է Ադրբեջանն անվտանգ երկրների ցանկում դասել

By
Իլհամ Ալիեւը, հակառակ պետքարտուղարության հայտարարության, շարունակում է Ադրբեջանն անվտանգ երկրների ցանկում դասել

ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքների վտանգ է տեսնում, մինչդեռ Իլհամ Ալիեւը Ադրբեջանն անվտանգ երկրների շարքում է դասում: Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պետքարտուղարության հայտարարությունից հետո՝ նույն օրը, Ալիեւը հանդիպում է ունեցել նախարարների կաբինետի հետ տնտեսական զարգացումների թեմայով եւ իր ելույթի հենց ամենասկզբում նշել, որ Ադրբեջանը հանդիսանում է տարածաշրջանում ամենակայուն երկիրը, որը թեեւ աշխարհում ընթացող բազմաթիվ սպառնալիքներին, ապահովում է անվտանգություն ոչ միայն իր քաղաքացիների, այլեւ օտարերկրացիների համար:

Անդրադառնալով Ադրբեջանում 2018 թվականի քաղաքական-տնտեսական կանխատեսումներին՝ ադրբեջանագետը նշեց, որ Իլհամ Ալիեւը տնտեսությունում աճ ակնկալում է նաեւ այս տարի: «Թեեւ Ալիեւը խոսում է տնտեսության վերելքից, ադրբեջանական ընդդիմադիր տնտեսագետները շատ ավելի վատ կանխատեսումներ ունեն: Նրանք երկրում գործող 10 կարեւորագույն բանկերի փակում են կանխատեսում»,- ասաց Տաթեւիկ Հայրապետյանը, հավելելով, որ նավթի գների հետ կապված Ադրբեջանում որոշակի տնտեսական աճ Համաշխարհային բանկը եւս կանխատեսել է:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ Ադրբեջանին ընդգրկել է ահաբեկչության և անվտանգության սպառնալիքների ռիսկի ենթակա երկրների շարքում:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ աշխարհի բոլոր երկրները ճանապարհորդության անվտանգության տեսանկյունից բաժանվում են չորս կարգի՝ 1-ին կարգ՝ «Անվտանգության նկատառումների ընդհանուր միջոցներ», 2-րդ կարգ`«Առավել ուշադիր եղեք երկիր այցելելիս», 3-րդ կարգ՝ «Վերանայեք ձեր որոշումն այդ երկիր մեկնելու վերաբերյալ», 4-րդ կարգ՝ «Մի ճանապարհորդեք այդ երկիր»:

Ադրբեջանը դասակարգվել է երկրորդ կարգում, ինչպես նշված է համակարգի կայքում՝ «ահաբեկչության ռիսկի հետ կապված»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0