Գլխավոր էջ | Ադրբեջան | Աֆղան Մուխթարլին 6 տարվա ազատազրկման դատապարտվեց

Աֆղան Մուխթարլին 6 տարվա ազատազրկման դատապարտվեց

By
Աֆղան Մուխթարլին 6 տարվա ազատազրկման դատապարտվեց

Ադրբեջանում դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին։ Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը  հայտնել է վերջինիս  փաստաբան Նեմաթ Քերիմլին։

Փաստաբանը նշել է, որ դատարանում լրագրողի աջակիցները որպես բողոքի նշան դատավճիռը հայտարարելուց հետո երգել են Ադրբեջանի հիմնը։

Դատախազն առաջարկել էր վերջինիս դատապարտել 8 տարվա ազատազրկման։ Աֆղան Մուխթարլիին դատարանում  հայտարարել էր քրեական գործի կեղծման մասին և  նշել, որ նրան հետապնդել են Ադրբեջանի իշխող վերնախավի կոռուպցիայի հետաքննության պատճառով։

Մուխթարլին ճանաչվել է քաղբանտարկյալ թե՛ տեղական, և թե՛ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրողը 2015 թվականից ի վեր բնակվում էր Վրաստանի մայրաքաղաքում: Այս տարվա մայիսի 29-ին նա անհետացել էր: Հետո պարզվել էր, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինքծեծելկապել աչքերը և տեղափոխել  Ադրբեջան:

Լրագրողը ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները կապ ունեն այս ամենում և Վրաստանի վարչապետը վաղ թե ուշ պետք է պատասխան տա։

«Վարչապետ Կվիրակաշվիլին և ՆԳ նախարար միասին են ծրագրել և հանցագործություն իրականացրել պետական մակարդակով»,-նշել էր վերջինս։

 

Եվրոպական խորհրդարանը, ԱՄՆ  Պետդետպարտամենտը, միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ կոչ էին անում նրան անհապաղ ազատ արձակել։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0