Գլխավոր էջ | Ադրբեջան | 2017-ին Ադրբեջանի սահմանը հատել են Հայաստանի 6 քաղաքացիներ. ադրբեջանական ԶԼՄ-ներ

2017-ին Ադրբեջանի սահմանը հատել են Հայաստանի 6 քաղաքացիներ. ադրբեջանական ԶԼՄ-ներ

By
2017-ին Ադրբեջանի սահմանը հատել են Հայաստանի 6 քաղաքացիներ. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանական ԶԼՄ-ները, ներկայացնելով նախորդ տարվա այցելությունները Ադրբեջան, հրապարակել են տեղեկատվություն այն մասին, որ 2017 թվականի ընթացքում Ադրբեջանի սահմանը հատել են Հայաստանի 6 քաղաքացիներ: Հրապարակումների համար հիմք է հանդիսացել Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության հաշվետվությունը: Հատկանշական է, որ նման տվյալը հրապարակվում է զբոսաշրջության նախարարության կողմից, քանի որ դժվար թե նշված 6 հայերը սահմանը հատած լինեն որպես զբոսաշրջիկներ:

 

Հաշվետվության մեջ նաեւ նշվում է, որ նախորդ տարի ավելացել է երկիր այցելող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը, իսկ տուրիստական բումը գրանցվել է հուլիս ամսին, միայն այդ 1 ամսում Ադրբեջան է ժամանել 313 հազար 515 զբոսաշրջիկ:

 

Երկրի հիմնական այցելուները Իրանի, Արաբական Էմիրությունների, Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն են:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0