Գլխավոր էջ | Ադրբեջան | ABC հեռուստաընկերություն. Ծիծաղելի է Ադրբեջանը ժողովրդավար պետություն համարելը

ABC հեռուստաընկերություն. Ծիծաղելի է Ադրբեջանը ժողովրդավար պետություն համարելը

By
ABC հեռուստաընկերություն. Ծիծաղելի է Ադրբեջանը ժողովրդավար պետություն համարելը

Ավստրալիական ABC հեռուստաընկերության՝ «Media Watch» հաղորդման ժամանակ հաղորդավար Փոլ Բերրին հեգնանքով է խոսել Ադրբեջանը ժողովրդավար պետություն համարող Արևմտյան Ավստրալիայի լրագրողների կողմից հրապարակված հոդվածի մասին։

Հաղորդավարը նշում է, որ Արևմտյան Ավստրալիայում գտնվող Ադրբեջանի հյուպատոսությունը կաշառել է «The West Australian» պարբերականում նման հոդված տպագրելու համար։

«Երբևէ լսել ե՞ք Արևմտյան Ավստրալիայի և Ադրբեջանի գործարքի մասին։ Մենք էլ չէինք լսել, մինչև Արևմուտքը երեք էջից բաղկացած հոդված չտպագրեց, որտեղ նշվում է, որ Արևմտյան Ավստրալիա նահանգի մայրաքաղաք Պերթի և Բաքվի միջև շատ նմանություններ կան։ Նրանք երկուսն էլ ազատություն սիրող, ժողովրդավար պետություններ են։

Տարօրինակն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այնքան հայտնի է իր պետության ներսում, որ 2013թ.-ին երրորդ անգամ վերընտրվեց որպես երկրի նախագահ նախքան քվեարկության սկսվելը։ Նա այնքան հայտնի է, որ Բի-Բի-Սի լրատվական գործակալությունը նշում է, թե վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են գրեթե բոլոր քննադատներին, նրանց թվում են լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, և իրավապաշտպաններ»։

Հաղորդավարը անդրադառնում է նաև «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած կաշառակերության աղմկահարույց գործի հետաքննությանը։

«Պարզ է, որ The West Australian պարբերականը միլիոնավոր դոլարներ իր հաշվից չի ծախսել, այլ այն կոռումպացված պետությունից ընդունել է թռիչքի և հյուրանոցում մնալու անվճար հրավեր. մի պետությունը, որը փակի տակ է պահում լրագրողներին և հետո արհամարհում է կամ անտեսում է երկրի առջև ծառացած խնդիրները»,-նշել է հաղորդավարը։

Այդ հոդվածի առնչությամբ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նամակ էր ուղարկել The West Australian պարբերականին։ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի տնօրեն Վաչե Քահրամանյանը նամակում նշել էր, որ Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում է արժանապատվության նորմերը, այլ նաև անհարգալից վերաբերմունք է դրսևորում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի նկատմամբ, ինչպես նաև արհամարհում է Հայաստանի հետ կնքած զինադադարի պայմանագիրը՝ սպանելով զինվորներին և քաղաքացիներին։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0