Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանը ՄԻԵԴ վճիռը չկատարելով վտանգի տակ է դնում Եվրոպայի խորհրդին անդամակցության հարցը. Գևորգ Կոստանյան

Ադրբեջանը ՄԻԵԴ վճիռը չկատարելով վտանգի տակ է դնում Եվրոպայի խորհրդին անդամակցության հարցը. Գևորգ Կոստանյան

By
Ադրբեջանը ՄԻԵԴ վճիռը չկատարելով վտանգի տակ է դնում Եվրոպայի խորհրդին անդամակցության հարցը. Գևորգ Կոստանյան

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն տեղեկացրել էր Ադրբեջանին իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին՝ «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը չկատարելու դեպքում: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ էր տվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու համար: Ադրբեջանը ՄԻԵԴ վճիռը չի կատարել վտանգի տակ դնելով Եվրոպայի խորհրդին անդամակցության հարցը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գևորգ Կոստանյանը:

«Նախարարների կոմիտեում Ադրբեջանի վերաբերյալ դեռևս որևէ որոշում չի կայացվել, որովհետև նիստ տեղի չի ունեցել: Նիստի ընթացքում բնականաբար քննարկման առարկա կդառնա Ադրբեջանի հարցն ու հետագա գործողությունները, համաձայն որոնց, եթե Նախարարների կոմիտեն  դիմում է Եվրոպական դատարան, որպեսզի Եվրոպական դատարանը խորհրդատվական եզրակացություն տա, թե արդյոք պետությունը, այս դեպքում Ադրբեջանը, կատարել է ՄԻԵԴ վճիռը, թե ոչ: Երբ Եվրոպական դատարանը տալիս է եզրակացությունը վճռի կատարման կամ չկատարման վերաբերյալ, դրա հիման վրա էլ Եվրոպայի խորհրդում կքննարկվի տվյալ դեպքում Ադրբեջանի՝ ԵԽ-ին անդամակցության դադարեցման հարցը»,-ասաց Կոստանյանը:

Հարցին, թե հետևանքների տեսակետից առավել նպաստավոր չէ՞ ազատ արձակել ընդդիմադիր գործչին՝ կատարելով ՄԻԵԴ վճիռը, քան դադարեցնել անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, Կոստանյանն ասաց, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ որևէ իրավական, քաղաքական տրամաբանություն չկա:

Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումը ֆորմալ որոշում է, վճռի կատարումը պարտավորություն է, որովհետև Եվրոպայի խորհրդին անդամակցելու փաստով պայմանավորված  ցանկացած երկիր, այդ թվում Ադրբեջանը պարտավորվում է կատարել ՄԻԵԴ վճիռները: 

«Բացի այդ, առնվազն տրամաբանական է, որ պետությունն ավելի հակված պետք է լինի վճիռը կատարելուն, քան Եվրոպայի խորհրդին անդամակցության հարցը վտանգի տակ դնելուն, ինչը հետևանքի տեսակետից անհամեմատելի է: Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի տրամաբանությունն անհասկանալի է: Ոչ միայն իրավական այլ նաև փաստական տրամաբանական որևէ տեսակետից Ադրբեջանի գործողություներն արդարացված չեն, հետևաբար մնում է միայն քաղաքական նպատակահարմարության հարցը Իլգար Մամեդովին կալանքի տակ պահելու համար»,-ասաց Կոստանյանը:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը դեռևս գարնանը հարց էր բարձրացրել այն մասին, որ Ադրբեջանը սկզբունքորեն հենց իր տարածքում խախտում է իր քաղաքացիների իրավունքները և Իլգար Մամեդովը, ով ըստ ՄԻԵԴ վճռի ակնհայտ ապօրինի կալանավորվել է ու դատապարտվել, պետք է անմիջապես ազատ արձակվեր, սակայն Ադրբեջանը 3 տարուց ավել է հրաժարվում է այդ վճիռը կատարելուց:

Բեթղեհեմ Արաբյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0