Գլխավոր էջ | Ադրբեջան | Իլհամ Ալիևը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

Իլհամ Ալիևը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

By
Իլհամ Ալիևը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Եվրոպական միության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ Կլաարը հանդիպմանը նշել է, որ դա իր առաջին այցն է Բաքու՝ ցանկություն հայտնելով մանրամասնորեն ծանոթանալ Ադրբեջանի հետ: Ադրբեջանի նախագահ Ալիևը հույս է հայտնել, որ ապագայում Կլաարը հաճախ կայցելի Ադրբեջան՝ նրան հաջողություն մաղթելով իր աշխատանքում:

Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0