Գլխավոր էջ | Ադրբեջան | Բաքուն դրական է գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ գործողությունների ակտիվացումը. Ալիևի օգնական

Բաքուն դրական է գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ գործողությունների ակտիվացումը. Ալիևի օգնական

By
Բաքուն դրական է գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ գործողությունների ակտիվացումը. Ալիևի օգնական

Ադրբեջանը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը: Մոսկվան կարող է մեծ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա դրական երևույթ է, որը դրական է ընկալվում, քանի որ այդ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը կարող է մեծ դեր խաղալ, և դա բոլորն են հասկանում: Ես դրական եմ գնահատում այդ շփումները: Բանակցությունների առկայությունը, քննարկումների անցկացումը կբերեն ինչ-որ նոր գաղափարի»,- ասել է Մամեդովը:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների շրջանակում հանդիպում կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Դեկտեմբերի 6-ին կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը, մենք տվել ենք մեր համաձայնությունն այդ հանդիպման համար»,- ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0