Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանը գնալով էլ ավելի է գլորվում անօրինականության անդունդը. Amnesty International

Ադրբեջանը գնալով էլ ավելի է գլորվում անօրինականության անդունդը. Amnesty International

By
Ադրբեջանը գնալով էլ ավելի է գլորվում անօրինականության անդունդը. Amnesty International

Դեկտեմբերի 1-ից Ադրբեջանում ուժի մեջ մտած փաստաբանական գործունեության նոր կանոնները լուրջ հարված են հասցնում արդարադատությանը`

փաստացիորեն իրավապաշտպաններին արգելելով մասնակցել ցանկացած տեսակի դատավարության: Այս մասին հայտարարել է միջազգային ազդեցիկ «Amnesty International» կազմակերպությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, կազմակերպության հայտարարությունում մասնավորապես նշված է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, Վարչական դատավարության օրենսգրքում և «Փաստաբանների ու փաստաբանական գործունեության մասին» օրենքում սահմանված փոփոխությունները փաստաբանի կարգավիճակից զրկում են բոլոր այն իրավաբաններին, ովքեն չեն անդամակցում Ադրբեջանում գործող միակ Փաստաբանների կոլեգիային:

Կառույցի հայտարարությունում նշված է, որ երկրում, որտեղ ապրում է 9.8 մլն մարդ, ներկայումս աշխատում է մոտ 900 փաստաբան. Փաստաբանների կոլեգիայում փաստաբանների թիվը հենց այդքան է, ընդ որում` նրանցից մոտ 100-ն ակտիվ գործունեությամբ չի զբաղվում:

Իրավապաշտպանները, ովքեր անկախ Ադրբեջանի գոյության ամբողջ ընթացքում ենթարկվել են հետապնդումների` պարբերաբար ենթարկվելով զրկանքների, այժմ գրեթե ամբողջությամբ զրկվել են դատական նիստերին մասնակցելու հնարավորությունից: Դա, ըստ «Amnesty International» կազմակերպության, Ադրբեջանի կառավարության վերջին միջոցառումներից մեկն է, որն ուղղված է Ադրբեջանում արդար դատական հետաքննության իրավունքի դեմ:

«Ադրբեջանը գնալով էլ ավելի է գլորվում անօրինականության անդունդը. փաստաբանների համար սահմանված նոր կանոնները լուրջ հարված են հասցնում արդարադատությանը: Երկրում, որտեղ իշխանությունների հասցեին նույնիսկ սոցիալական ցանցերում քննադատաբար հանդես եկողներին սպառնում են ազատազրկմամբ, արդար դատաքննության շանսերը նվազագույնի են հասցվել»,- հայտարարել է «Amnesty International» կազմակերպության ղեկավարի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Դենիս Կրիվոշեևը: կյանքի կոչմանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0