Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանում ձերբակալել են հերթական բլոգերի

Ադրբեջանում ձերբակալել են հերթական բլոգերի

By
Ադրբեջանում ձերբակալել են հերթական բլոգերի

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ, բլոգեր Նամիկ Սադըգլըն: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալություն՝ հղում կատարելով կուսակցության անդամներից մեկին, բլոգերը տեղափոխվել է Բաքվի Նասիմիի շրջանային ոստիկանություն:

Համաձայն այդ նույն աղբյուրի՝ նրան մեղադրանք է ներկայացվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 535.1 հոդվածով (ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվել): Նրան կարող են դատապարտել մեկ ամսվա կալանքի: Դեռևս հայտնի չէ, թե «ոստիկանությանը չենթարկվելը» ինչում է դրսևորվել:

Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստների տեղեկության համաձայն՝ Սադըգովը սոցիալական կայքերում ակտիվ է եղել և զբաղվել է ընդդիմության հակաիշխանական ակցիաների մասին տեսանյութերի հրապարակմամբ:

Նշենք, որ ներկայումս Ադրբեջանում կալանքի տակ է գտնվում ավելի քան 10 լրագրող և բլոգեր: Նրանք բոլորը դատապարտվել են երկրի իշխանությունների քաղաքականությունը քննադատելու համար:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0