Գլխավոր էջ | Ադրբեջան | Ղարաբաղը մեր մի մասնիկն է, մեր պատմական հողերին 2-րդ հայկական պետություն չի լինելու. Ալիեւ

Ղարաբաղը մեր մի մասնիկն է, մեր պատմական հողերին 2-րդ հայկական պետություն չի լինելու. Ալիեւ

By
Ղարաբաղը մեր մի մասնիկն է, մեր պատմական հողերին 2-րդ հայկական պետություն չի լինելու. Ալիեւ

«Ադրբեջանի կարծիքն ու դիրքորոշումը ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ մնում է անփոփոխ»,-այսպես է սկսել իր խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի կենտրոնումԵնի Ադրբեջան»-ի 25-ամյակի միջոցառման ժամանակ:

«Հայ-ադրբեջանական ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է գտնի իր լուծումը` մեր երկրի ամբողջականության պահպանման ճանապարհով, այլ ուղի չկա: Մենք երբեք չենք կարողանա թույլ տալ, որ մեր պատմական հողերում երկրորդ հայկական պետություն կառուցվի: Միջազգային իրավունքի նորմերը պետք է կիրառվեն ամբողջությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հռչակագիրը պետք է ամբողջությամբ կատարվի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն էլ պետք է վերականգնվի: Սա սկզբունքային դիրքորոշում է: Այն հիմնվում է միջազգային իրավունքի ու պատմության վրա, քանի որ Լեռնային Ղարաբաղը մեր անբեկանելի, պատմական մասնիկն է, ամբողջ աշխարհն ու բոլոր երկրներն են ընդունում ու հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը»,-հայտարարել է Ալիեւը, հաղորդում է ադրբեջանական Haqqin կայքը:

Իլհամ Ալիեւը հավելել է, որ այս ամենին զուգահեռ Ադրբեջանը շարունակելու է ավելացնել իր ռազմական հզորությունը:

«Միջազգային վիճակագրության համաձայն, ադրբեջանական բանակն աշխարհի մակարդակով դասվում է ուժեղագույն բանակների շարքին: Մեր բանակին այսուհետ կտրվի նույնքան ուշադրություն, միջոցներ ու տեխնիկա, ինչքան որ հարկավոր կլինի: Մեր զինուժը խաղացել է եւ կշարունակի իր դերը խաղալ մեր տարածքային ամբողջականության վերականգնման գործում: Ապրիլյան գործողությունները` ուղղված մեր հողերի` Ֆիզուլու, Ագդերինի, Ջաբրահիլի շրջանների ազատագրմանը, ամբողջ աշխարհին ցույց տվեց մեր բանակի հզորությունը»,-ասել է երկրի ղեկավարը:

 

Ալիեւը նաեւ հավելել է, որ Հայաստանը ցանկանում է համաշխարհային հանրությանը խեղաթյուրված ինֆորմացիա տրամադրել ապրիլյան մարտերի մասին, բայց դրանք ծիծաղելի փորձեր են:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0