Գլխավոր էջ | Ադրբեջան | «Ադրբեջանական ԶԼՄ-ները Իրանն անվանել են «Հայաստանի հետ համատեղ Ղարաբաղի օկուպացիայի մասնակից»»

«Ադրբեջանական ԶԼՄ-ները Իրանն անվանել են «Հայաստանի հետ համատեղ Ղարաբաղի օկուպացիայի մասնակից»»

By
«Ադրբեջանական ԶԼՄ-ները Իրանն անվանել են «Հայաստանի հետ համատեղ Ղարաբաղի օկուպացիայի մասնակից»»

Ադրբեջանական լրատվական կայքերից մեկում երեկ հայտնվել է մի հոդված, որտեղ Իրանն անվանվել է «Հայաստանի հետ համատեղ Ղարաբաղի օկուպացիայի մասնակից» և «դե-ֆակտո Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչող երկիր»։ Որպես ասվածի հիմնավորում՝ հոդվածագիրը՝ Չինգիզ Ռուստամովը, բերել է Իրանի Իսլամական Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կառուցված ջրամբարի փաստը՝ ընդգծելով, որ ջրամբարը կառուցվել է «ադրբեջանական տարածքում»՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության։ Այստեղ հետաքրքիր է այն, որ Խուդաֆերինի ջրամբարի թեման օրակարգ է բերվում այն պահին, երբ Իրան-Ադրբեջան հարաբերություններում նկատվում է իրենց տեսակետից դրական տնտեսական տեղաշարժ։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ադրբեջանցիների համար չափազանց զգայուն այդ թեման բերվում հանրային դաշտ այսօր՝ առնվազն թվացյալ «դրական ֆոնի» պայմաններում։ Ըստ իս՝ բացի երկու երկրների միջև առկա բոլոր խնդիրներից, որոնց մասին բազմիցս գրվել է, կա ևս մեկ կարևոր հանգամանք՝ ուշադրության արժանի. Թուրքիայի գործոնը Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման համատեքստում։ Ադրբեջանում իրանական ազդեցության բարձրացումը որևէ կերպ չի բխում Թուրքիայի շահերից, որն ավանդաբար մրցակցում է այդ երկրի հետ՝ շատ լավ հասկանալով, որ Իրանը տարածքի հանդեպ ունի «պատմական սեփականության» մոտեցում և կարող է տևական ու հետևողականության աշխատանքի դեպքում հասնել լուրջ փոփոխության առնվազն հասարակական ընկալման և ադրբեջանցիների ինքնության վերաձևակերպման մակարդակում։

Հ.Գ. Երեկ հրապարակված հոդվածում Իրանն անվանվել է «Ղարաբաղի օկուպացիայի մասնակից» այն դեպքում, երբ նույն պահին ադրբեջանական մամուլը հեղեղված էր այնպիսի հրապապարակումներով, թե Ռ. Էրդողանը Վ. Պուտինի հետ քննարկելու է Արցախի հակամարտության հարցը։

 

Հեղինակ՝ Արտյոմ Տոնոյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0