Գլխավոր էջ | Ադրբեջան | Ֆրանսիայում դատարանը մերժել է լրագրողների դեմ Ադրբեջանի հայցը

Ֆրանսիայում դատարանը մերժել է լրագրողների դեմ Ադրբեջանի հայցը

By
Ֆրանսիայում դատարանը մերժել է լրագրողների դեմ Ադրբեջանի հայցը

Ֆրանսիայում Նանտերի դատարանը մերժել է Ադրբեջան պետության հայցն ընդդեմ France Télévisions ֆրանսիական պետական հեռուստաընկերության եւ երկու լրագրողների:

Հայցի համար պատճառ է հանդիսացել այն, որ լրագրողներն Ադրբեջանին բռնապետություն են անվանել, իսկ նրա նախագահ Իլհամ Ալիեւին՝ բռնապետ, հաղորդում է RFI-ն:

Դատարանն ընդգծել է, որ մամուլի ազատության մասին օրենքը թույլ չի տալիս պետությանը քաղաքացու, մանավանդ լրագրողի դեմ զրպարտության մասին հայց ներկայացնել:

2015 թվականի նոյեմբերի 7-ին France 2 հեռուստաալիքով Cash Investigation հետաքննական հաղորդում է սկսվել՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի արտասահմանյան ուղեւորությունների մասին, հիմնականում նվիրված Ադրբեջանին:

Հաղորդման սկզբում հեռուստահաղորդավարուհին Իլհամ Ալիեւի ռեժիմը «աշխարհի ամենադաժան բռնապետութւուններից մեկն» է անվանել:

Նույն օրը հաղորդման հեղինակ Լորան Ռիշարը France Info ռադիոկայանի եթերում Իլհամ Ալիեւին «բռնապետ» եւ «բռնակալ» է անվանել:

Այդ բառերի համար Ադրբեջանը դատարան էր դիմել:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0