Գլխավոր էջ | Ադրբեջան | Հարցաքննության են կանչել Ադրբեջանի ազգային անվանգության նախկին նախարարին

Հարցաքննության են կանչել Ադրբեջանի ազգային անվանգության նախկին նախարարին

By
Հարցաքննության են կանչել Ադրբեջանի ազգային անվանգության նախկին նախարարին

Ադրբեջանի ագային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովին հարցաքննության են կանչել գլխավոր դատախազության առանձնապես ծանր հանցագործությունների քննության վարչություն վերացված ԱԱՆ աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով ցուցմունքներ տալու: Այս մասին haqqin.az-ին հայտնել է գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը:

Նրա խոսքով՝ նախկին ԱԱՆ Հակաահաբեկչական կենտրոնի բաժնի պետի նախկին տեղակալ, իսկ փաստացի Մահմուդովի անձնական օգնական, գեներալ-լեյտենանտ Վուգար Մահմուդովը  գործում որպես մեղադրյալ է ներգրավված հանցավոր խմբի կազմում պետական ունեցվածքի յուրացման, սպառնալիքներով առանձին քաղաքացիների ունեցվածքի շորթման, օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի կոպիտ խախտումների, շահադիտական նպատակներով ծառայողական դիրքի չարաշահման, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիքի  մեղադրանքներով:

 

Բաքվի ռազմական դատարանի որոշմամբ Վուգար Մահմուդովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0