Գլխավոր էջ | Ադրբեջան | Ռուսաստանը և Ադրբեջանը ոչ մի չլուծված հարց չունեն. Իլհամ Ալիև

Ռուսաստանը և Ադրբեջանը ոչ մի չլուծված հարց չունեն. Իլհամ Ալիև

By
Ռուսաստանը և Ադրբեջանը ոչ մի չլուծված հարց չունեն. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հերթական հանդիպման ժամանակ երկկողմ հարաբերությունների օրակարգն ուսումնասիրելով՝ իրենք պարզել են, որ չկա ոչ մի հարց, որն իր լուծումը կպահանջեր: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալիևն ասել է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի և Դաղստանի Ազգային ժողովի նախագահ Հիզրի Շիհսաիդովի հետ հանդիպման ժամանակ:

«Մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող սերտ կապերն այսօր հաջողությամբ զարգանում են: Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հերթական հանդիպման ժամանակ ուսումնասիրելով մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ պարզեցինք, որ չկա ոչ մի հարց, որն իր լուծումը կպահանջեր: Դա հարաբերությունների այնպիսի մակարդակի ցուցիչ է, երբ նույնիսկ նախագահների մակարդակով չկա որևէ առանձնահատուկ հարց, որն իր լուծումն է պահանջում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքով՝բոլոր հարցերը շատ հաջող են լուծվում:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0