Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանը Մեքսիկային նոտա է հղել մեքսիկացի պատգամավորների Արցախ այցի պատճառով

Ադրբեջանը Մեքսիկային նոտա է հղել մեքսիկացի պատգամավորների Արցախ այցի պատճառով

By
Ադրբեջանը Մեքսիկային նոտա է հղել մեքսիկացի պատգամավորների Արցախ այցի պատճառով

Մեքսիկայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամեդ Թալիբովը հանդիպում է ունեցել Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահ Խորխե Կառլոս Ռամիրես Մարինի հետ, որի ժամանակ քննարկվել է մեքսիկացի պատգամավորների այցն Արցախ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրության մեջ նշված է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հանձնարարությամբ, հարցը հետաքննելուց հետո դեսպանատունն անմիջապես Մեքսիկայի ԱԳՆ-ին նոտա է հղել, իսկ Պատգամավորների պալատի նախագահին և Ադրբեջան-Մեքսիկա բարեկամության խմբի նախագահին՝ նամակներ, որոնցում մտահոգություն է հայտնվել:

 

Հոկտեմբերի 24-ին հաղորդվել է, որ Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախ: Նրանք Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների հիշատակին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0