Գլխավոր էջ | Ադրբեջան | ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դեմ ևս մի բանաձև է ընդունվել

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դեմ ևս մի բանաձև է ընդունվել

By
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դեմ ևս մի բանաձև է ընդունվել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունվել է Ալեն Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում. Հերթական քայլերի վիճակի մասին, որոնք կձեռնարկվեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում» զեկույցի վերաբերյալ №14397 բանաձևը: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ինչպես հայտնում է գործակալությունը, զեկույցի օգտին քվեարկել է 114 մարդ, դեմ՝ 24-ը:

Ինչպես հայտնում է Meydan TV-ն, զեկույցի հեղինակը բելգիացի պատգամավոր Ալեն Դեստեքսն է: Նրա զեկույցի նախագիծը, որում Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տրվում «խավիարային դիվանագիտության» հետ կապված կոռուպցիոն սկանդալի անկախ և անկողմնակալ հետաքննություն սկսել, սեպտեմբերի 6-ին հավանության էր արժանացել ԵԽԽՎ-ի իրավաբանական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի կողմից:

Խոսքը ԵԽԽՎ-ի շրջանակում կոռուպցիոն սկանդալի մասին է, որը սկսել է զարգանալ 2016 թվականի ամռանը, երբ իտալական Corriere della Sera թերթը հայտնել է, որ Միլանի դատախազությունը մեղադրել է հայտնի իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին՝ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավարին, Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր չափի կաշառք ստանալու համար:

Բելգիացի խորհրդարանականի նախագծում նշվում է, որ նրա «հանձնաժողովը մեծ մտահոգությամբ է ընդունել 2012-2014 թվականներին գործող և, մասնավորապես, ԵԽԽՎ անդամների ազդեցությունն Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի առնչությամբ օգտագործած փողերի լվացման մասշտաբային սխեմայի հետ Ադրբեջանի կառավարության կապերի մասին հաղորդագրությունները»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը:

Բանաձևում վեհաժողովը մտահոգություն է հայտնել քրեական օրենսդրության կամայական կիրառման խնդրի առնչությամբ՝ կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու նպատակով: Պատվիրակները նաև մտահոգություն են հայտնել արտախորհրդարանական ընդդիմության գործունեության սահմանափակումների մասին պնդումների և ժողովների ազատության սահմանափակումների առնչությամբ:

Պատվիրակները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիակատար իրագործումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ստեղծել լրագրողների համար իրենց աշխատանքն ազատ կատարել թույլատրող պայմաններ և հետագայում փոփոխություններ մտցնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ օրենքներում՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0