Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանի դեմ զեկույցները հայկական փողերով են. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար

Ադրբեջանի դեմ զեկույցները հայկական փողերով են. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար

By
Ադրբեջանի դեմ զեկույցները հայկական փողերով են. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար

«ԵԽ գլխավոր քարտուղարը զբաղված է միայն մեկ գործով` Ադրբեջանի հեղինակությանը և դիրքերին հարված հասցնելով», - հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամիդ Սեիդովը` մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ երկու զեկույցների ընդունումը:

Սեիդովը հայտարարել է, թե այդ փաստաթղթերն անլուրջ են և ամոթալի ԵԽԽՎ համար: «Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որովհետև արհեստական բացասական լարվածությունը, որը մտցված է այդ բանաձևերում, հեռու է իրական փաստերից, հետևաբար զեկույցները վերածում է անլուրջ փաստաթղթերի», - ասել է Սեիդովը:

Նա նաև ընդգծել է, որ տարբեր խմբեր, մասնավորապես հայերի կողմից աջակցություն ստանալով, իրենց առջև նպատակ են դրել ԵԽ-ում հակաադրբեջանական լոբբի և Ադրբեջանի դեմ ատելության արշավ ստեղծել:

Սեիդովը պնդում է, թե ԵԽԽՎ-ում որոշ ելույթների  հետևում «հայկական լոբբիի փողերն են»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ երկու զեկույց է քննարկվել եւ ընդունվել: Դրանցից առաջինը վերաբերում է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը, հեղինակել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի Ադրբեջանի մասով համազեկուցողներ Ստեֆան Շեննախը եւ Սեզար Ֆլորինը: Զեկույցի մասով ընդունվել է №14403 բանաձեւը: Կողմ է քվեարկել 117 մարդ, դեմ`18:

 

Երկրորդը զեկույցը` «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում. Հերթական քայլերի վիճակի մասին, որոնք կձեռնարկվեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում» վերնագրով է: Հեղինակն է բելգիացի պատգամավոր Ալեն Դեստեքսը: Զեկույցի մասով ընդունվել է №14397 բանաձեւը: Կողմ է քվեարկել 114 մարդ, դեմ`24:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0