Գլխավոր էջ | Ադրբեջան | Փոլադ Բյուլբյուլօղլուն հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարից

Փոլադ Բյուլբյուլօղլուն հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարից

By
Փոլադ Բյուլբյուլօղլուն հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարից

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Փոլադ Բյուլբյուլօղլուն ընտրությունների հոկտեմբերի 9-ի առաջին փուլից հետո հրաժարվել է այդ պաշտոնի համար պայքարից: Այս մասին հայտնում է Sputnik-ը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի պաշտոնին հավակնում են 6 երկրի ներկայացուցիչներ:

Նշվում է, որ քվեարկության առաջին օրվա արդյունքներով՝ ֆավորիտների եռյակում են Կատարի ներկայացուցիչ Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քավարին, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն և Եգիպտոսի ընտանիքի և հասարակության հարցերով նախկին նախարար Մուշիրա Հաթթաբը:

Քվեարկության հաջորդ փուլը չորեքշաբթի տեղի կունենա: Սպասվում է, որ նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա մինչև հոկտեմբերի 13-ը:

Բյուլբյուլօղլին հայտարարություն է արել, որում ասվում է, որ իր թեկնածությունը հանել է, քանի որ չի հաջողվել անհրաժեշտ թվով ձայներ հավաքել քվեարկության արդյունքում:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0