Գլխավոր էջ | Ադրբեջան | Զաքիր Հասանովը հետաքրքրություն է դրսևորել բելառուսական «Պոլոնեզ» համակարգի նկատմամբ

Զաքիր Հասանովը հետաքրքրություն է դրսևորել բելառուսական «Պոլոնեզ» համակարգի նկատմամբ

By
Զաքիր Հասանովը հետաքրքրություն է դրսևորել բելառուսական «Պոլոնեզ» համակարգի նկատմամբ

Բելառուսի հանրապետություն կատարած պաշտոնական այցի առաջին օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է երկրի երկու ռազմավարական օբյեկտներ՝ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություն և զորակայան, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը։

Ադրբեջանական պատվիրակությունը ծանոթացել է մարտական տեխնիկային և ռազմական նշանակության այլ արտադրանքին, որոնք թողարկվում են Բելառուսի պաշտպանական արդյունաբերության կողմից, ուսումնասիրել սպառազինությունն ու տեխնիկան, որոնք կարող են ուժեղացնել Ադրբեջանի ԶՈւ հզորությունը։

Haqqin.az-ը՝ հղում անելով ՊՆ-ի տարածած լուսանկարներին, գրում է, որ Հասանովն ուսումնասիրում է համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգի կայանքը։ Օտարերկրացի ռազմական փորձագետների կարծիքով՝ հենց այդ սպառազինության հանդեպ է Ադրբեջանը դրսևորել առարկայական հետաքրքրություն։

 

«Պոլոնեզը» հանդիսանում է Բելառուսի պաշտպանական արդյունաբերության պատմական ձեռքբերումը։ Հայտնի չէ, դրա ձեռքբերման շուրջ բանակցություններ տարվում են թե ոչ։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0