Գլխավոր էջ | Ադրբեջան | ԼՂ շուրջ բանակցային գործընթացը վերականգնվել է առանց որեւէ նախապայմանի. Ալիեւ

ԼՂ շուրջ բանակցային գործընթացը վերականգնվել է առանց որեւէ նախապայմանի. Ալիեւ

By
ԼՂ շուրջ բանակցային գործընթացը վերականգնվել է առանց որեւէ նախապայմանի. Ալիեւ

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վերականգնվել է առանց որեւէ նախապայմանի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` նախարարների կաբինետի ընդլայնված նիստի ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ալիեւը Հայաստանին մեղադրել է բանակցային գործընթացը ձախողելու փորձերի մեջ` նշելով, թե Երեւանը տարբեր նախապայմաններ էր առաջ քաշում, որպեսզի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները չվերականգնվեն:

«Միայն թե ես միանգամից հայտարարել էի, որ նախապայմաններից ոչ մեկը չի բավարարվի: Նման քայլը Հայաստանին հիմար վիճակի մեջ է դրել եւ Հայաստանը հիմա ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- ասել է Իլհամ Ալիեւը` հավելելով, թե Հայաստանը հերթական անգամ խայտառակվեց միջազգային հանրության առաջ

«Բանակցային գործընթացի վերականգնումը շնորհ չէ Ադրբեջանին: Հայաստանի հիստերիկ հայտարարությունները եւ վախով լի դիմումները այլ երկրներին բացահայտ ցույց են տալիս, որ նրանք ի վիճակի չեն դիմակայել մեզ մարտի ժամանակ: Շփման գծում իրավիճակը ցույց է տալիս, որ մեր վերահսկողության տակ են լավագույն դիրքերը: Իհարկե, Հայաստանը պետք է շահագրգռված լինի բանակցային գործընթացը վերականգնելու հարցում»,- ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը նաեւ ընդգծել է, որ միջնորդները նույնպես ձգտում են վերականգնել բանակցային գործընթացը:

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հայտարարություն էին տարածել` նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների  հետ բանակցել են նրանց հնարավոր հանդիպման մանրամասների շուրջ:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0