Գլխավոր էջ | Ադրբեջան | Զաքիր Հասանովը Բելառուսում այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություններ

Զաքիր Հասանովը Բելառուսում այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություններ

By
Զաքիր Հասանովը Բելառուսում այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություններ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Բելառուսում է: Այցի առաջին օրը Հասանովն այցելել է պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ և զորավարժարան, ՊՆ հաղորդագրությանը հղումով գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացվել են ռազմական տեխնիկայի տեսակներ և ռազմական նշանակության այլ արտադրանք, որոնք արտադրվում են Բելառուսում: Հասանովը ուշադրություն է դարձրել այն զինատեսակներին, որոնք կարող են ավելացնել Ադրբեջանի ԶՈՒ կարողությունները:

Սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը Իսրայելում էր և այդ այցի շրջանակներում եղել է նաև Իսրայելի ռազմարդյունաբերության ձեռնարկություններում:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է իսրայելական ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարներին և նրանց հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր: Զաքիր Հասանովի ծանոթացել է նաև ձեռնարկությունների արտադրանքներին:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0