Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանցիներն ավանակի միսն օգտագործում են սննդում

Ադրբեջանցիներն ավանակի միսն օգտագործում են սննդում

By
Ադրբեջանցիներն ավանակի միսն օգտագործում են սննդում

2017 թվականի մարտին haqqin.az-ը տարածել էր Վիճակագրության պետական կոմիտեի տեղեկությունն այն մասին, որ 2015 թվականին Ադբեջանում հաշվվել է մոտ 40 հազար ավանակ, իսկ 2016-ին այդ թիվն առեղծվածային կերպով կրճատվել է մինչև 35.8 հազարի։ Այդ կենդանիների թվաքանակի կրճատման պատճառների մասին չի հաղորդվել։

Պարբերականը հիշեցնում է, որ անցած դարի 60-ականներին ավանակի միսն Ադրբեջանում՝ խորհրդային հանրապետություններից միակում, ներառվել է սննդակարգի մեջ։ Ըստ երևույթին, այդ սննդակարգը շարունակում է գործել նաև այսօր։

Ավանակի միսը համարվում է սննդի համար քիչ պիտանի, քանի որ ունի ցածր գաստրոնոմիկ հատկություններ։ Ավանակի միսը գրեթե բոլոր երկրներում նախատեսված է կենդանաբանական այգիներում գիշատիչներին կերակրելու համար։

Ադրբեջանի սպառողների միության ղեկավար Էյուբ Հուսեյնովի խոսքով՝ երկրում ավանակի միսն այսօր էլ կիրառվում է երշիկեղենի պատրաստման մեջ։ Որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներ նշում են, որ դրանից է պատրաստվում նաև տեղի հանրահայտ շաուրման (դոներ

 

Ազգային խոհարարական կենտրոնի փոխնախագահ Ջեյրան Ասկերովը հայտնում է, որ ավանակի միսը չի կարելի օգտագործել սննդում, քանի որ դրա մանրաթելերն այնքան խիտ են, որ չեն տրոհվում օգտագործումից հետո, այդ իսկ պատճառով վտանգավոր է մարդու օրգանիզմի համար։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0