Գլխավոր էջ | Ադրբեջան | Հայաստանի հարևան երեք երկրների ԱԳՆ-ները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Հայաստանի հարևան երեք երկրների ԱԳՆ-ները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

By
Հայաստանի հարևան երեք երկրների ԱԳՆ-ները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները հանդես են եկել տարածաշրջանում առկա հակամարտությունների արագ կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:

«Տարածաշրջանում շարունակվող հակամարտությունները վնասում են խաղաղությանը, կայունությանը, զարգացմանը: Դրանք պետք է գտնեն քաղաքական կարգավորում, որը հիմնված է լինելու միջազգային իրավունքի սկզբունքների վրա»,-«Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ, ասված է համատեղ հռչակագրում:

Ըստ աղբյուրի, նրանք իրենց հարգանքն ու աջակցությունն են հայտնել ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը:

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք Լեռնային Ղարաբաղի շրջանում, Ադրբեջանի հարակից շրջաններում, Վրաստանում հակամարտությունների շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին: Դրանք պետք է կարգավորվեն՝ հավատարիմ մնալով ինքնավարության, տարածքային ամբողջականության,  պետական սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև  ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհուրդի բանաձևերի ու որոշումներին համապատասխան»,-նշված է երեք երկրների ԱԳ նախարարությունների համատեղ հայտարարության մեջ:

Այդ երկրների նախարարները խիստ քննադատության են ենթարկել  ահաբեկչության, ծայրահեղականության, անջատողականության բոլոր ձևերը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0