Գլխավոր էջ | Ադրբեջան | Ինչպե՞ս են իշխանությունները վատնել Ադրբեջանի ժողովրդի գումարները

Ինչպե՞ս են իշխանությունները վատնել Ադրբեջանի ժողովրդի գումարները

By
Ինչպե՞ս են իշխանությունները վատնել Ադրբեջանի ժողովրդի գումարները

«Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվության նախագծի  գործադիր տնօրեն Փոլ Ռադուն, անդրադառնալով «Ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն-բացահայտում ծրագրին նշել է, որ կազմակերպությունն ունի փաստաթղթային տվյալներ։

«Մեր զեկույցը հիմնված է ծանր աշխատանքի և վավեր փաստաթղթերի վրա։ Դեռ պետք է շատ հարցերի պատասխանեն, թե ինչպես են վատնել Ադրբեջանի ժողովրդի գումարները»,-նշել է վերջինս՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանությունների բարձրացված հարցերի առնչությամբ հետաքննություն սկսել։

«ekhokavkaza»-ի հետ զրույցում նախագծի  հեղինակներից  Ռոման Անին նշել է, որ այս գումարները, ըստ իրենց ենթադրության, վերցվել են  ավանդատուներից, ինչը նշանակում է, որ գողացվել է Ադրբեջանի քաղաքացիներից։

Հարցին, թե ծախսերի նպատակը հիմնականում երկո՞ւսն են եղել՝  ազդեցության, հասարակական կարծիքի գնում  և շքեղ ապրանքների, անշարժ գույքի գնում, Անին պատասխանել է.

«Առաջին տարբերակի դեպքում շատ մարդիկ կան՝ սկսած Գերմանիայի և Իտալիայի  քաղաքական գործիչներից, ովքեր հազարավոր փորձեր են կատարել, որպեսզի լոբբինգի ենթարկեն Ադրբեջանի շահերը և թույլ չտան, որպեսզի  ԵՄ-ը քննադատի Ադրբեջանին մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի անդամ Կալին Միտրևը, ով նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսին է, նույնպես փորձել է  դրական պատկեր ստեղծել Ադրբեջանի իշխանությունների համար»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0