Գլխավոր էջ | Ադրբեջան | ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Ադրբեջանին հիշեցրել է մամուլի ազատության հարցերում սեփական պարտավորությունների մասին

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Ադրբեջանին հիշեցրել է մամուլի ազատության հարցերում սեփական պարտավորությունների մասին

By
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Ադրբեջանին հիշեցրել է մամուլի ազատության հարցերում սեփական պարտավորությունների մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգներն արձագանքել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ԱՄՆ-ում մամուլի ազատության վերաբերյալ ուղղված քննադատությանը: Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարության առնչությամբ «Արմենպրես»-ը մեկնաբանություն խնդրեց ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունից, ինչին ի պատասխան մեզ տրամադրվեց ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամյանի արձագանքը:

«Մենք ի նկատի ենք ունեցել ԱՄՆ-ում խոսքի ազատության առնչությամբ Ադրբեջանի հայտարարությունը և մեզ իրավունք ենք վերապահում ավելի ուշ պատասխանել դրան: Այնուամենայնիվ, մի բան կցանկանայի հստակ նշել: ԱՄՆ-ն աշխարհում ամենաբազմազան և բազմակարծիք լրատվական միջավայրն ունի: Մենք լուրջ ենք վերաբերվում մեր միջազգային պարտավորություններին և խոսքի ու մամուլի ազատության հետ կապված ԵԱՀԿ-ում ստանձնած մեր պարտավորություններին: Դրանք երկուսն էլ առանցքային ամերիկյան արժեքներ են, որոնք արտահայտված են մեր Սահմանադրության մեջ:

Նախկինում մենք լսել ենք, որ որոշ պատվիրակություններ, այդ թվում և Ադրբեջանը, նշել են, որ ԵԱՀԿ չափից շատ ուշադրություն է դարձնում մարդկային չափմանը՝ ի համեմատություն այլ չափումների, որոնք ներառված են կազմակերպության համընդգրկուն անվտանգության գաղափարի մեջ: Նշվել է նաև, որ մարդկային չափումը որոշ մասնակից պետությունների կողմից օգտագործվում է քաղաքականացված և ընտրովի կերպով: Ավելին, մենք նույնիսկ մտահոգություններ ենք լսել որոշ մասնակից պետությունների կողմից, որ այլ մասնակից երկրների կողմից մարդու իրավունքների շուրջ մտահոգությունների բարձրաձայնումը հավասար է այդ երկրների ներքին գործերին միջամտելուն:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ադրբեջանի պատվիրակությանը համար և դրանով վերահաստատել 1991թ-ի Մոսկվայի մեր հանձնառությունը, որում նշում է, որ. «կտրականապես և միանշանակ կերպով… մարդկային չափման շրջանակներում ստանձնած պարտավորությունները ուղղակի և լեգիտիմ կորպով առնչվում են բոլոր մասնակից երկրներին և չեն առնչվում այդ երկրների զուտ ներքին գործերին»,- ասված է Հարրի Քամյանի հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0