Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանը 2.9 մլրդ դոլար է ծախսել նշանավոր եվրոպացիներին կաշառելու համար. The Guardian

Ադրբեջանը 2.9 մլրդ դոլար է ծախսել նշանավոր եվրոպացիներին կաշառելու համար. The Guardian

By
Ադրբեջանը 2.9 մլրդ դոլար է ծախսել նշանավոր եվրոպացիներին կաշառելու համար. The Guardian

Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ նշանավոր եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար, գրում է The Guardian-ը՝ նշելով, որ այս տեղեկությունները պարզել է սեփական հետաքննությունն իրականացնելու արդյունքում:

«Բացահայտված տվյալները ցույց են տալիս՝ Ադրբեջանի ղեկավարությունը, որը մեղադրվում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, պարբերական կոռուպցիոն գործարքների և ընտրությունները կեղծելու մեջ, 2012-2014 թվականներին ավելի քան 16.000 գաղտնի վճարում է կատարել:

Գումարի մի մասն ուղղվել է քաղաքական գործիչներին և լրագրողներին՝ որպես միջազգային լոբինգի մի մաս, որն ուղղված է եղել երկրի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հնչող քննադատությունները դադարեցնելուն, նավթով հարուստ Ադրբեջանը դրական իմիջով ներկայացնելուն: ԵՎ անկասկած, գումարը ստացողները տեղյակ են եղել, թե որտեղից է գալիս այն: Այն նրանց է հասել գաղտնի երթուղով:

Այս բացահայտումները նաև ցույց են տալիս Բրիտանիայի կորպորատիվ հատվածի անկառավարելի համակարգը՝ 7 մլն ֆունտ է ծախսվել Բրիտանիայում շքեղ ապրանքների և մասնավոր դպրոցների վարձավճարների համար:

Ադրբեջանի և Ռուսաստանի վճարային համակարգերի միջոցով ներդրված դրամական միջոցներն անցել են բրիտանական ընկերություններ Եվրոպայի առաջատար բանկերից Danske-ի միջոցով, որը վճարումները կատարել է Էստոնիայի իր մասնաճյուղում:

Danske Bank-ը նշել է, որ փողերի լվացում և անօրինական այլ գործարքներ են կատարվել, երբ անկանոն վճարումներն առաջին անգամ նկատել է Էստոնիայի ֆինանսական ոլորտը համակարգող կառույցը:

Գաղտնի ծրագիրը ստացել է ադրբեջանական լվացքատուն անունը: Բանկային գաղտնի արձանագրությունները փոխանցվել են դանիական Berlingske թերթին, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվության նախագծին, Guardian պարբերականին և այլ լրատվամիջոցների: Փաստաթղթերը միայն 30 ամսվա շրջանի համար են և հնարավոր է, որ սա այսբերգի միայն երևացող մասն է», նշում է The Guardian-ը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0