Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանն ու Պակիստանը պետք է խորացնեն պաշտպանական ոլորտում իրենց համագործակցությունը. դեսպան

Ադրբեջանն ու Պակիստանը պետք է խորացնեն պաշտպանական ոլորտում իրենց համագործակցությունը. դեսպան

By
Ադրբեջանն ու Պակիստանը պետք է խորացնեն պաշտպանական ոլորտում իրենց համագործակցությունը. դեսպան

Մայրաքաղաք Բաքվում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Խան Մոհմանը հայտարարել է,

որ Ադրբեջանն ու Պակիստանը պաշտպանական ոլորտում կշարունակեն խորացնել իրենց համագործակցությունը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:

«Մենք սերտ համագործակցում ենք ռազմական ոլորտում: Ինչպես գիտեք, Ադրբեջանն ավելի վաղ Պակիստանից ձեռք է բերել 10 հատ «Super Muhshak» ուսումնամարզական ինքնաթիռներ: Մենք կշարունակենք խորացնել մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում և զորավարժությունների անցկացման ուղղությամբ»,- նշել է Պակիստանի դեսպանը:

Վերջինս նաև նշել է, որ Պակիստանը միշտ բարեկամական հարաբերություններ է ունեցել իր հարևանների, իսլամական աշխարհի երկրների հետ: Մոհմանդը հավելել է, որ այս տարի Ադրբեջանն ու Պակիստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը` հիշեցնելով, որ Պակիստանն Ադրբեջանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է եղել:

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0