Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանում մեզ հետ վարվել են ստրուկների պես. աֆրիկացի մարզիկ

Ադրբեջանում մեզ հետ վարվել են ստրուկների պես. աֆրիկացի մարզիկ

By
Ադրբեջանում մեզ հետ վարվել են ստրուկների պես. աֆրիկացի մարզիկ

Բրիտանական «The Guardian» թերթը հրապարակել է Մերձավոր Արևելքի հարուստ երկրների կողմից Աֆրիկայի երկրների թեթև աթլետիկայի ոլորտի մարզիկների ձեռքբերման մասին հոդված:

Ընդ որում` թերթը գրում է, որ հետագայում, խախտելով մարզիկների իրավունքները, նրանցից ոմանցից հրաժարվել են:

Որպես օրինակ ներկայացվել է եթովպացի մարզիկ Լաեշ Թսիգեի գործը, ով Ադրբեջանում դարձել է Լիա Աբդուլլաևա: Գերմանական «ARD» հեռուստաընկերությունն այդ մարզիկի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Մեզ հետ վարվել են ստրուկների պես»,- նշել է մարզիկը հարցազրույցի ժամանակ: Տասնյակ մեդալների դափնեկիր 26-ամյա մարզիկին Ադրբեջանի համար հանդես գալ համոզել է թուրք մարզիչը: «Հաղթանակի դեպքում ինձ խոստացել էին բարձր աշխատավարձ, թանկարժեք մեքենաներ, բնակարան, դրանցից ոչ մի բան չտեսա: Ինձ որպես պարգև տրված փողերը գողացել են: Ինձ խաբել են` ստիպելով դոպիգ ընդունել: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս նման քայլի չգնալ»,- հայտարարել է մարզիկը:

Լաեշին խոստացել էին ամսական վճարել 300 դոլար, իսկ լավ արդյունքների դեպքում` 1.000 դոլար: Արդեն առաջին տարին Ադրբեջանի համար ելույթ ունենալիս նա դարձել է արծաթե մեդալակիր Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Սակայն խոստացված փողերը նա չի ստացել: Նրան ամսական վճարել են միայն 150 դոլար:

«Ութ ամիս անց ես մարզիչից հարցրել եմ, թե ինչու ինձ խոստացված 1000 դոլարը չեն վճարում` սպառնալով բողոքել ֆեդերացիայի նախագահին: Վերջինս անմիջապես գրպանից հանել է փողը և ինձ տվել: Նշանակում է` նա արդեն երրորդ ամսից գումարն իր մոտ է պահել»,- պատմել է Լաեշը:

Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունն ու Թեթև աթլետիկայի ֆեդերացիան դեռևս չեն մեկնաբանել աֆրիկացի մարզիկի հայտարարությունը: Ֆեդերացիայի նախագահը Չինգիզ Հուսեինզադեն է, որը միևնույն ժամանակ զբաղեցնում է Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը:

Ադրբեջանական գործակալությունը նշում է, որ, աֆրիկայից մարզիկների հրավիրելով, Թեթև աթլետիկայի ֆեդերացիան թերահավատորեն է վերաբերվում սեփական մարզիկներին: Որպես օրինակ բերվում է Ռամիլ Գուլիևի պատմությունը, որը պատշաճ ուշադրության բացակայության պատճառով տեղափոխվել է Թուրքիա: Այդ երկրի համար հանդես գալով` դարձել է 200 մ վազքում պատանիների շրջանում Եվրոպայի չեմպիոն, 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2016 թ. Ռիոյում անցկացված օլիմպիական խաղերում հասել մինչև եզրափակիչ փուլ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0