Գլխավոր էջ | Ադրբեջան | Տանջում են եղբորս՝ արհամարհելով մարդու իրավունքների միջազգային նորմերը. Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով Գալուստյանի քույր

Տանջում են եղբորս՝ արհամարհելով մարդու իրավունքների միջազգային նորմերը. Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով Գալուստյանի քույր

By
Տանջում են եղբորս՝ արհամարհելով մարդու իրավունքների միջազգային նորմերը. Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով Գալուստյանի քույր

Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանի քույրը բողոքում է՝ եղբորը բանտում հուլիսի 3-ից մինչ օրս բժշկական օգնություն չի ցուցաբերվել: Tert.am-ի հետ զրույցում  նա պատմեց՝ իրեն այդ մասին ասել է եղբայրը:

«Եղբայրս դիմել է մեկուսարանի աշխատակցին, որ նրան բժիշկը նայի և բուժում նշանակի, քանի որ շատ են ցավում նրա արմունկները, նա գիշերները չի կարողանում քնել,- ասաց նա:

Մարիանա Միրզոյանը պատմեց, որ հուլիսի 11-ին եղբորը ներկայացրել են մեկուսարանի բժիշկին, ով անգամ չի զննել, միայն լսել է եղբոր բողոքները և ասել, որ նրան քսուք կնշանակի,-հետո, կարծես թե, նա մոռացել է այդ մասին: Ամեն ինչ դրանով ավարտվել է. օգնությունը ցուցաբերվեց, հիվանդն առողջ է»:

Քրոջ խոսքով՝ Մարատ Ուելդանով-Գալուստյանը հուլիսի 3-ին խնդրել է նաև հոգեբանի օգնություն և նորից իր խնդրանքը չի կատարվել:

«Փաստացիորեն տանջում են նրան: Մեկուսարանի աշխատակիցները շարունակում են նախկինի պես արհամարհել եղբորս բոլոր դիմումները, դժգոհությունները և խնդրանքները՝ այդպիսով արհամարհելով նաև մարդու իրավունքների միջազգային նորմերը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում էին ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չէր հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:

2016թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով քննությունը:  Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ: Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է  8 տարվա ազատազրկման:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0