Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանի հայատյացության նոր դրսեւորումը

Ադրբեջանի հայատյացության նոր դրսեւորումը

By
Ադրբեջանի հայատյացության նոր դրսեւորումը

Ռուսաստանյան Yandex.Taxi-ի և Uber-ի ծառայությունների միավորման արդյունքում ձևավորված ընկերությունը, որի տնօրենն է հայազգի Տիգրան Խուդավերդյանը, պետք է աշխատի Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի տարածքում: Սակայն Ադրբեջանը նոր ընկերության տնօրենի հայ լինելու պատճառով խզում է կապերը Yandex-ի և Uber-ի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Այն դեպքում, եթե Yandex-ի և Uber-ը միավորած  ծառայությունները ղեկավարվեն Հայաստանի որևէ քաղաքացու, կամ էլ ազգությամբ հայի կողմից, Ադրբեջանը միավորման արդյունքում ստեղծվելիք նոր ընկերության հետ այլևս չի համագործակցի և կխզի բոլոր կապերը»,- լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Բաքվի տրանսպորտային գործակալության մամուլի խոսնակ Մայիս Ագիևը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0