Գլխավոր էջ | Ադրբեջան | ԼՂ հարցում ԵԱՀԿ-ն միայն փորձում է թուլացնել լարվածությունը. Ադրբեջանի ԱԳՆ

ԼՂ հարցում ԵԱՀԿ-ն միայն փորձում է թուլացնել լարվածությունը. Ադրբեջանի ԱԳՆ

By
ԼՂ հարցում ԵԱՀԿ-ն միայն փորձում է թուլացնել լարվածությունը. Ադրբեջանի ԱԳՆ

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը մնում է ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության լրջագույն սպառնալիքներից մեկը: Թեև ՄԱԿ-ն իր բանաձևերով ԵԱՀԿ-ին հակամարտությունը կարգավորելու հստակ մանդատ է տվել, մենք տեսնում ենք, որ կառույցի ներսում հիմնական խնդիրը լարվածության թուլացումն է»,- նշված է Մաուերբախում ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ադրբեջանական պատվիրակության ելույթում, Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի պատվիրակությունը նույն ելույթում ընդգծել է, որ հակամարտության դեէսկալացիան առանց հայկական զորքի դուրս բերման հակամարտության կարգավորման չի բերի:

 

«Կազմակերպության շրջանակներում մենք պետք է մեկ դիրքորոշում ունենանք, ըստ որի՝ ստատուս քվոն պահպանելն անընդունելի է: Հաշվի առնելով տարբեր բնույթի սադրանքները, որոնք ձեռնարկում է Հայաստանն առաջնագծի ամբողջ երկայնքով, որոնք ուղղված են հակամարտության էսկալացիային, մենք պետք է փոխենք ստատուս քվոն»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0