Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանական հետք ամերիկյան սկանդալում

Ադրբեջանական հետք ամերիկյան սկանդալում

By
Ադրբեջանական հետք ամերիկյան սկանդալում

Դոնալդ Թրամփի որդին հրապարակել է նամակագրությունը, որը հաստատում է, որ Ռուսաստանը մինչեւ ընտրությունները Թրամփի ընտանիքին կոմպրոմատ է առաջարկել Հիլարի Քլինթոնի դեմ: 

Հատկանշական է, որ հայտնի գործարար Արազ Աղալարովի որդին՝ 2006-2015 թվականներին Իլհամ Ալիեւի փեսա էմինն է Թրամփ կրտսերին ծանոթացրել փաստաբանի հետ, որը պետք է փոխանցեր կոմպրոմատը: Նշվում է, որ Ալիեւի ու Աղալարովի հարաբերությունները պահպանվել են՝ չնայած ամուսնալուծությանը:

Ռուս-ամերիկյան սկանդալում ադրբեջանական հետքն առաջինը չէ: Նախկինում գրվել է Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Անար Մամեդովի հետ Թրամփի կասկածելի կապերի մասին: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, երբ Թրամփի շուրջ սկանդալն սկսեց թափ հավաքել, Իլհամ Ալիեւը հեռացրեց նախարար Զիա Մամեդովին: Ադրբեջանի երկաթուղիները, որը Մամեդովն էր ղեկավարում, կանգնել է սնանկացման եզրին:

Հենց Անար Մամեդովն է ԱՄՆ-ում լոբբիստական կազմակերպություն ստեղծել, որը պաշտպանել է Ալիեւների ընտանիքի շահերը: Հոր հեռացումից հետո Անարը նույնպես բարդ վիճակում է հայտնվել:

Երեկ Իլհամ Ալիեւը Ստամբուլում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, որը համարվում է «կերոսինայինների» լոբբիստը: Ադրբեջանն անմիջական շահ ունի նավթային բիզնեսի զարգացման նոր փուլում:

Ալիեւը Թիլերսոնից աջակցության երաշխիքներ ստացե՞լ է: Այդ պահին հայտնի՞ էր Ալիեւի նախկին փեսայի միջամտությունը սկանդալին: Ալիեւը կորցրել է իր լոբբիստներին: Նա, հավանաբար, կարծել է, որ անձամբ ռինգ դուրս գալու ժամանակն է:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0